Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Վարչապետից բանակցելու լիազորություններ խնդրող Վարդան Օսկանյանը մոռացել է, որ 10 տարի շարունակ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
Հավանաբար մոռացել է, որ 10 տարի շարունակ ունեցել է Ադրբեջանի հետ բանակցելու ու ԼՂ հիմնախնդիրը լուծելու հնարավորություն։
Վարդան Օսկանյանը հավանաբար մոռացել է, որ իր վարած բանակցություններով քննարկվում էր ԼՂ-ի դիմաց Մեղրին Ադրբեջանին տալու հարցը։
Վարդան Օսկանյանը հավանաբար մոռացել է նաև, որ իր իսկ բանակցային ամենամեծ «ձեռքբերումը» Մադրիդյան սկզբունքներով 1991 թվականի ԼՂ անկախության հանրաքվեի չեղարկումն է։
Վարդան Օսկանյանը հիմա ուզում է բանակցի, որ ի՞նչ անի, Մեղրին տա՞ ․․․