Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Ուշագրավ է, որ «Հայաքվե» կոչված նախաձեռնության ստորագրահավաքին մասնակցում են մարդիկ, ովքեր ժամանակին կամ իշխանություն են եղել կամ իշխանության մաս և ունեին բոլոր հնարավորությունները ԼՂ անկախությունը ճանաչելու։
Բայց չէ, հիմա են հիշել Ղարաբաղի մասին, ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք են կազմակերպել։ Ստորագրելուց հետո էլ հավատարմագիր են ստանում, որ փրկեցին Ղարաբաղը։
Տիկնայք և պարոնայք փրկիչներ, ժամանակին իշխանություն էիք, ճանաչեիք ԼՂ անկախությունը։ Ոչ անկախությունն էիք ճանաչում, ոչ էլ ՀՀ կազմում էիք ճանաչում, հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչ էր ձեզ համար Ղարաբաղը։ Եվ ընդհակառակը՝ բանակցում էիք Ղարաբաղի դիմաց Մեղրին տալու մասին, Մադրիդյան սկզբունքներով չեղարկում էիք 1991 թվականի ԼՂ անկախության հանրաքվեն։ Եթե մերն էիք համարում Ղարաբաղը, Մեղրիի ինչու՞ էիք տալիս Ադրբեջանին։
Հիմա փրկիչ են դարձել, դրոշ կտնկեն, ստորագրահավաք կկազմակերպեն, լաոյին կարթնացնեն ․․․ 20 տարի իշխանություն էիք զավթել Հայաստանում, բա փրկեիք, ով էր խանգարում։
20 տարի ճառ լսեցինք, զանգն այդպես էլ կախող չեղավ, հիմա էլի որոշել ճառեր կարդալ՝ հայրենիք են փրկում։
ՀԳ․ Նախորդ տարի այս ամիսներին դրոշակ տնկելով էին փրկում, հիմա արդեն ստորագրահավաքով են փրկում։