Թաթարստանից եկած եսիմ ով հայ չէ, դրա համար բառաչում է, թե «վատ ես բանակցում», ինչո՞վ է չափում. Սուքիասյանը՝ Վարդանյանին

«Երբ ասում է՝ վատ բանակցող, պետք է բացատրի՝ ինչո՞վ է չափում, սանտիմետրո՞վ՝ սա լավ բանակցող է, նա վատ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ մեկնաբանելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, թե «Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի՝ դա անհաջող բանակցողն է, որը ո՛չ երկիրը կառավարելու, ո՛չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի»՝ ըստ էության՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Նշանակվել էր Արցախի պետնախարար, մի քանի ամիս անց իրեն աշխատանքից ազատեցին, և արդյունքների մասին արցախցիներին չի զեկուցել, թե ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ աշխատավարձ ստացավ, զբաղեցրեց այդ աթոռը, և արդյոք իր՝ Արցախում պետնախարար աշխատելու ժամանակ Արցախի դրությունը ավելի չի՞ վատթարացել: Հիմա ո՞վ է վատ բանակցո՞ղը»,- ընդգծում է քաղաքագետը:

Հայկ Սուքիասյանը նաև նկատում է՝ Արցախում բուն է դրել մի շրջանակ, որը ո՛չ Արցախի և ո՛չ Հայաստանի հետ կապ չունի:

«Ենթադրում եմ՝ կառավարում են ռուսական խաղաղապահ ուժերը, այնտեղից հրամաններ են ստանում՝ Հայաստանի կյանքը ցնցելու, և մենք ամեն անգամ Արցախից «բառաչյուններ» ենք լսում տարբեր մարդկանց շուրթերից: Մի հատ ողբացյալ դեմքով նախկին արտգործնախարար կա՝ Դավթ Բաբայանը, որը մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել և հայտարարել, թե եթե այսպես շարունակվի, Հյուսիսային պողոտան դառնալու է արյան պողոտա: Ենթադրում եմ՝ դա ոչ թե վերլուծություն է, այլ իր ցանկությունը: Ուզում եմ հարց տալ այդ մարդուն. Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է նստի Արցախի հետ բանակցելու, իսկ ինչո՞ւ մի անգամ հայց չի ներկայացրել, որ Միշելին նամակ ուղարկի, ասի՝ պատրաստ ենք բանակցելու»,- ասում է քաղաքագետը:

Վերադառնալով Ռուբեն Վարդանյանին՝ Հայկ Սուքիասյանը նկատում է՝ հումանիստի պիտակ է վրան դրել, թող օգտագործի. ««Ավրորա»-ն ինչո՞ւ չի հավաքվում. Արցախում ցեղասպանության վտանգ կա: Ինչո՞ւ «Ավրորան» մի քիչ գումար չի ծախսում, համաշխարհային հանրությանը չի դիմում: Լավ անգլերեն գիտի, ինչո՞ւ մի քանի համաշխարհային տեղեկատվական աղբյուրների չի վճարում՝ անգլերենով ելույթ ունենալու ու ինֆորմացիա տարածելու համար, ինչո՞ւ Արցախում, օրինակ, հացի մշակման գործարան չի կառուցում: Սրանք բաներ են, որ կարող է անել»:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի նման այնքա՜ն «մտահոգ» մարդ կա, սակայն նրանք Հայաստանի կյանքով չեն մտահոգվում, այլ՝ Ռուսաստանի ապագայով:

«Մի անգամ չենք լսել, որ Ռուսաստանին ասեն՝ գիտես ինչ կա՝ պայմանավորվածություն ունես, ինչո՞ւ չես կատարում: Իր նման «մտահոգներ»-ը Հայաստանի ու Արցախի կյանքն են ցնցում: Իրենք այստեղ են, որ Հայաստանի ազատագրվելը թույլ չտան, որովհետև դա առաջին հերթին մտահոգում է Ռուսաստանին, իրենք էլ պատվեր են կատարում, ուզում են իրենց վրա գրեն՝ «Արցախ», «Տիգրան Մեծ», «հումանիստ», միևնույն է, գործողությունները այլ բանի մասին են խոսում»,- կարծում է Հայկ Սուքիասյանը:

Վերջինս շեշտում է՝ ամեն դեպքում, մի բան պետք է հստակ լինի՝ Ստեփանակերտը Երևանին քաղաքականություն թելադրել չի կարող. «Արցախի իշխանությունները պետք է լավ իմանան, քանի որ ամեն անգամ Արցախից Հայաստանի արտաքին քաղաքականությունը սաբոտաժի է ենթարկվում»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հակասություններ չկան, կան ռազմավարական մոտեցումների տարբերություններ:

«Արցախի իշխանության հավանաբար 90 տոկոսը ուզում է Արցախի հանձնումը Ռուսաստանի ոտքերի տակ, Հայաստանն էլ ուզում է ազատություն, ինքնիշխանություն և Արցախի համար անվտանգության երաշխիքների որոնում. սա է մեր տարբերությունը: Հայը ո՛չ արյունով է հայ, ո՛չ տատով, ո՛չ էլ պապով, ինքնագիտակցությամբ է: Այդ մարդիկ ինքնագիտակցությամբ հայ չեն, ռուս են: Թաթարստանից եկած եսիմ ով, հանրապետական, դաշնակցություն, ազգի այս հատվածը ինքնագիտակցությամբ հայ չէ և Հայաստան չի ուզում: Դրա համար ամեն անգամ «բառաչելու» են, թե վատ ես բանակցում: Ես պահանջում, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա Թաթարստան, իշխանություններից էլ պահանջում եմ այս ճանապարհից հանկարծ հետ չկանգնել»,- ասում է Սուքիասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ