Ըմբշամարտի և թավջութակի չեմպիոնների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

«Ըմբշամարտի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ թավջութակի չեմպիոն Նարեկ Հախնազարյանի հետ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ