Պատահաբար գտած այս լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

Մայքլ Ռեթիը իր ընտանիքի կորսված պատմությունը բացահայտել է, երբ պատահաբար գտել է Արևմտյան Հայաստանից իր բարեկամների լուսանկարը:

Ռեթիգը պատմել է, որ լուսանկարը գտել է տատիկի ընտանեկան արխիվները փորփրելու ժամանակ: Սկզբում նա մտածել է, թե լուսանկարը պատկանում է տատիկի ընկերներին, որոնք Բիթլիսից էին:

Իսկ ավելի ուշ նա  գտել է իրավական փաստաթուղթ, որը կազմվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանեկան ունեցվածքի կորստի համար Օսմանյան կայսրության դեմ հայց ներկայացնելու համար:

«Փաստաթուղթը, որում նկարագրված էին ընտանիքի բազմաթիվ անդամների սպանությունները, կազմել է Ռեթիգի նախապապ Մարտիրոս Գաշագործյանը»,-գրում է աղբյուրը՝ մի շարք պատմական փաստեր ներկայացնելով Հայոց ցեղասպանոթյան և դրա հետևանքով 1,5 մլն հայերի սպանության վերաբերյալ:

1912 թ. Բիթլիսում արված լուսանկարն ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո Ռեթիգը նկատել է, որ դրանում պատկերված են իր նախատատն ու նրա որդու՝ Հարությունի ընտանիքը:

Լուսանկարում պատկերված անձանցից Ցեղասպանությունից մազապուրծ են եղել միայն Հարությունի երեխաները: Դուստրերից մեկը փախել է Հալեպ, իսկ որդին, թաքցնելով հայկական ծագումը, թրքացել է:

Ռեթիգն արխիվներում բարեկամներից ստացված նամակներ է գտել․

«Մի քանի փրկվածից ստացված նամակները, ընտանեկան լուսանկարն ու Մարտիրոսի իրավական փաստաթուղթն այն ամենն են, ինչ մնացել է Հարությունի ընտանիքից: Նրանք սպանվել են, վտարվել իրենց հայրենիքից, կորցրել են հողն ու ունեցվածքը»:

 

Spread the love
  •   
  •   
  •