Քիմ Քարդաշյանի դյութիչ լուսանկարները Բալիից

Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հերթական ուղևորությունից: Այս անգամ 38-ամյա աստղը իր հանգիստը անցկացնում է Բալիում։

Նոր լուսանկարներին կից Քիմը գրել է. «Մեր ռեալիթի շոուի այսօրվա սերիայում Բալիում ենք: Նկարահանումներից վերադարձել ենք անցած շաբաթ: Դա իմ այցելած ամենագեղեցիկ վայրերից մեկն է ամբողջ աշխարհում:

Ես պարտավոր էի Քանյեին այնտեղ տանել, որպեսզի կարողանար զգալ աշխարհի ամենահանգստացնող վայրի՝ Բալիի մշակույթն ու մթնոլորտը: Ահա մի քանի լուսանկար իմ ճամփորդությունից»:

Լուսանկարներում Քիմը  ցույց է տվել գեղեցիկ կազմվածքը՝ կրելով օձի կաշվից պատրաստված կիպ հագուստ:

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղը լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում՝ դառնալով 138 միլիոն հետևորդների քննարկման առարկա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ