Ազատություն ռադիոկայանի հաղորդավարուհու կիքսը ուղիղ եթերում

Կիքսեր, իհարկե շատ հազվադեպ, սակայն կարելի նկատել ցանկացած եթերում, անկախ հեռուստաալիքից և հաղորդավարից: Այս անգամ որոշել ենք Ձեզ ներկայացնել Ազատություն ռադիոկայանի կիքսը ուղիղ եթերում, երբ հաղորդավարուհին ժամանակից շուտ կարծում էր, որ ուղիղ եթերն արդեն անջատված է:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը գործում է աշխարհի 21 երկրներում, որտեղ լրատվամիջոցների ազատությունները սահմանափակ են կամ ոչ լիարժեք: «Ազատություն» ռադիոկայանը այս երկրներում կատարում է անկախ մամուլի դերը` միաժամանակ նպաստելով տեղական անկախ մամուլի կայացմանը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, որի կենտրոնակայանը Պրահայում է, երեւանյան բյուրոյում ունենալով երեք տասնյակից ավելի թղթակիցներ, Հայաստանում ամենամեծ թղթակցական ցանցն ունեցող միջազգային լրատվամիջոցն է:


«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը թղթակիցներ ունի նաեւ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ