«Մենք մի մեծագույն սխալ ենք գործել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղի հարցի մասին

Պետք է հստակ ձևակերպենք՝ Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ենք տեսնում, այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է հարց է՝ մենք գիտենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո։ Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ, առնվազն, պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք ու իմ կարծիքով, գիտե՞ք, ինչն է դրա պատճառը, որովհետև այս հարցը, այս տեսլականը ձևակերպելու համար, մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի պատկերացումը մենք ո՞նց ենք տեսնում։ Էական չէ՝ ինչ տարբերակով կձևակերպենք, ես հիմա չեմ ասում, որ մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ։ Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել», — ասաց վարչապետը։

Նա նշեց՝ երբ նոր էր վարչապետ դարձել, հաճախ հարցազրույցներ կամ հոդվածներ էին գրվում, որոնցում Ղարաբաղի հարցով հետևյալ ձևակերպումներն էին լինում.

«Մեկն ասում էր՝ «էսինչն են ծախել», մյուսն ասում էր՝ «եթե չի ծախել հեսա կծախեն», մեկը գրում էր՝ «այ հենց նոր ծախեցին պրծան»։ Ես պարզ հարց էի տալիս՝ իսկ էս ամբողջ խոսակցությունը ոչ միայն իմ վերաբերյալ, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների մասին ինչի՞ պետք է լինի, ինչի՞ կա էդ խոսակցությունը։ Որովհետև դուք բոլորդ, երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես»։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»։ Դրա համար էլ սկսվում ա տարբեր խոսակցություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ