Ժաննա Բուտուլյանը նկարահանվել է հնդիկ երգչի տեսահոլովակում

Երբ սիրահարված տղան փորձում է համբույր ստանալ իր սիրելի աղջկանից, ոչինչ չի խնայի նրան սիրաշահելու համար. սա է հնդիկ երգիչ Գուրիի տեսահոլովակի սյուժեն, որի հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։

Հնդիկ երգիչն իր աշխատանքային թիմի հետ ժամանել է Հայաստան այստեղ տեսահոլովակ նկարահանելու նպատակով։ Ժաննա Բուտուլյանին ընտրել են հայաստանյան գործընկերների միջոցով։

Իսկ թե ինչու է  ստեղծագործական թիմը որոշել հասնել Հայաստան ու այստեղ տեսահոլովակ նկարահանել, Ժաննան հստակ չգիտի, բայց շեշտեց, որ նրանք սիրում են հայերին։

Հնդկական տեսահոլովակում նկարահանվելը Ժաննայի առաջին փորձն է ներկայանալու արտերկրի շուկայի համար նախատեսված նախագծում։ Արդյոք սա իր համար ճանապարհ կբացի դեպի Բոլիվուդ, դերասանուհին չշտապեց գնահատել։

Գուրին Հնդկաստանում սկսնակ երգիչ է, բայց արդեն հասցրել է շատ սիրվել։ Ինստագրամում նա 1.8 մլն հետևորդ ունի։

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Բյուրականում և Ազատի ջրամբարում։ Ամբողջ ընթացքում սիրահարված տղան փորձում է համբույր ստանալ սիրելիից։

Իսկ դա նրան հաջողվո՞ւմ է, թե ոչ, Ժաննան առայժմ չի բացահայտում։ Chumma`«Պաչիկ» կոչվող երգի տեսահոլովակի պրեմիերան ապրիլի 26–ին է, լսարանը տեսնելու հնարավորություն կունենա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ