ԵՊՀ ռեկտորը չդիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԵՊՀ-ում։ Հատկանշական է, որ վարչապետին ԵՊՀ-ի դիմաց դիմավորեց ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտորներից մեկը։

Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանությունը ԵՊՀ-ում կատարված չարաշահումների մասին բացահայտումներ էր արել, որից հետո Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջն էր դրվել։

Արամ Սիմոնյանը նախկինում միշտ ներկա էր լինում նման հանդիպումների ժամանակ։

«Դա տնտեսագետների հետ, և ոչ միայն՝ Համալսարանի, հանդիպում-գիտաժողով է։ Այո, ներկա չեմ այդ հանդիպմանը, դե, օրենքն է այդպես՝ ոչ բոլոր հանդիպումներին եմ ես լինում»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Հարցին՝ այսինքն՝ որևէ խնդիր չկա՞, հնարավո՞ր է՝ հանդիպման ավարտին հանդիպի վարչապետին, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ խնդիր չկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ