«Համոզված եմ, որ Ադրբեջանի որոշման վրա լուրջ ազդեցություն են ունեցել ՌԴ երեկվա իրադարձությունները»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրել է․

«Ադրբեջանը հանեց բետոնե ուղեփակոցները Լաչինի միջանցքում, վերացրեց արգելքը Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի համար և իր համաձայնությունը տվեց մասնակցել ԱՄՆ հովանու ներքո Հայաստան֊-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպմանը։

Համոզված եմ, որ նման որոշման վրա լուրջ ազդեցություն են ունեցել ՌԴ երեկվա իրադարձությունները։

ՌԴ վստահության և հուսալիության սանդղակը գործընկերների մոտ և միջազգային հարթակներում, հատեց զրոյական նիշը և իջավ բացասական միջակայք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ