«Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից». ուղիղ 1 տարի առաջ Սերժ Սարգսյանը սպառնաց ժողովրդին. Արարատ Միրզոյան

Խորհրդարանում քննարկվում է «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կտրվի փոխհատուցում», – օրինագիծը ներկայացնելիս` ասաց նախագծի հեղինակներից մեկը` ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Նրա խոսքով` օգնության ծավալն ու դրա տրամադրման մեխանիզմները սահմանելու է Հայաստանի կառավարությունը։ Կառավարությունը որոշում կկայացնի խորհրդարանի կողմից օրինագիծն ընդունելուց երեք ամիս անց։

Լենա Նազարյանը նշեց, որ այդ օրինագծով պետությունը ստանձնում է մարդու իրավունքի ու ազատությունների պաշտպանի կարգավիճակը։ Նա ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ընտրությունները մինչ այդ էլ էին կեղծվել, բայց 2008 –ին երկրում ժողովրդավարական գործընթացները կանխելու համար մահացու զենք է կիրառվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ