«Տեղի ունեցածը ցույց տվեց, որ Մոսկվայում իրական իշխանություն չկա.այն պատրանք է, փուչիկ, որը երեկ խոհարարի թեթև ձեռքով պայթեց բոլորիս աչքի առջև». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը.

«Նախօրեին ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանի և Արցախի համար ունեն չափազանց կարևոր ևս մեկ նշանակություն։ Տեղի ունեցածը ցույց տվեց, որ Մոսկվայում իրական իշխանություն չկա, և Հայաստանի և Արցախի համար գոյաբանական կարևորության պայմանավորվածությունները Ռուսաստանի հետ ոչ մի արժեք չունեն։
Ո՞ւմ հետ պայմանավորվել, ո՞ւմ խոսքին վստահել, ո՞ւմ խոսքին անսալ, ո՞վ է այդ կողմը, ո՞վ է պայմանավորվածության երաշխավորը։

Երեկվա իրադարձությունները եկան հաստատելու, որ Ռուսաստանը, որը երեկ իր պետականության պահպանման համար էր կռիվ տալիս, որպես այս տարածաշրջանում՝ Հրվ, Կովկասում դերակատար, մասնավորապես արցախյան և հայ-ադրբեջանական հակամարտության գոտում գործոն հետայսու ուղղակի գոյություն չունի, որովհետև երեկ միջազգային գետնի վրա Ռուսաստանի անդառնալի նվաստացումը ապացուցեց, որ այդ երկրի հետ հնարավոր չէ պայմամավորվել, որովհետև այդ երկրում չկա այն սուբյեկտը, որի հետ կարելի է խոսել միջազգային երաշխիքներից, խոսել կարգավորումից, պայմանավորվել, ակնկալել, որ այդ երկիրն ի վիճակի է պարտավորություն ստանձնել։

Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու, որ վերջին տարիներին Ռուսաստանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, միջպետական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և դրան հաջորդած բոլոր հայտարարությունները մնացել են թղթի վրա, չեն իրագործվել, որովհետև պայմանավորվող կողմ ուղղակի գոյություն չունի, այն պատրանք է, փուչիկ, որը երեկ խոհարարի թեթև ձեռքով պայթեց բոլորիս աչքի առջև»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ