Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Հայաստանում բազմաթիվ անգամ եղան իշխանափոխության փորձեր։
Նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարության ու ԱԺ շենքերի, Կառավարական ամառանոցի վրա հարձակումները հեղաշրջման փորձեր էին։ 2021-ի փետրվարին իշխանափոխության նպատակով փողոց դուրս եկած ընդդիմությունը կրկին ձախողվեց, նույն պատկերը 2022-ի մայիսին էր՝ լաոների շարժումը ձախողվեց։
Հայաստանում ընդդիմությունն այօր էլ շարունակում է ձգտել իշխանափոխության, սակայն մինչ օրս հաջողության չի հասել ու չի հասնի մի պարզ պատճառով՝ Հայաստանում ժողովրդավարություն է, իշխանությունը լեգիտիմ է։ Հակառակ դեպքում Հայաստանում վաղուց էր իշխանափոխություն եղել։
Պատկերացրեք, թե ինչ կլիներ 44-օրյա պատերազմից հետո, եթե երկիրը ղեկավարեր ընտրակեղծիքներով իշխանությունը զավթած նախկին վարչակազմը՝ օրինակ Սերժ Սարգսյանը լիներ վարչապետ։ Իշխանափոխությունն անխուսափելի էր, դրան հաջորդելու էր ճգնաժամային իրավիճակում հայտնված երկրում ներքաղաքական ալեկոծությունները, ինչը հղի էր բազմաթիվ արտաքին սպառնալիքներով ու մարտահրավերներով։
Պատերազմի պարտությունից հետո Հայաստանին հաջողվեց հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը ժողովրդավարության ու իշխանության լեգիտիմության շնորիվ։
Հետևաբար չկա պետականության համար ավելի ամուր հիմք քան ժողովրդավարությունն է։