Բլոգեր Ռոման Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ռուսաստանն օրեցօր թուլանում է, կոռուպցիան ու ավտորիտարիզմն այդ երկիրն էլ կործանեց։
Ու դեռ կան մարդիկ, որ կարծում են, թե ավտորիտարիզմն ավելի էֆեկտիվ է քան ժողովրդավարությունը։
Պատերազմից հետո Հայաստանում մի քանի անգամ փորձ արվեց իշխանափոխության, սակայն դրանք ավարտվեցին կատարյալ անհաջողությամբ, դա Հայաստանում գործող ժողովրդավարության արդյունքն էր, հակառակ դեպքում վաղուց էր իշխանափոխություն եղել։
Ռուսաստանն այս օրերին պատերազմի մեջ է, սակայն ներքին խռովությունները հազիվ է հաջողվում ճնշել, չգիտես, թե մի քանի օր անց ինչ կլինի։
Ի դեպ, նույն կոռուպցիան ու ավտորիտարիզմը մի օր Ադրբեջանին էլ է ներսից պայթեցնելու։