Ամենամեծ կրծքերը Նորվեգիայի բնակիչների մոտ են, հայերինը՝ միջին չափսի են

Նոր տվյալները ցույց են տալիս, թե աշխարհի որ երկրներում է ամենամեծ կուրծքը եւ հակառակը։ Թեեւ շատերը կարող են մտածել, որ ավելի մեծն ավելի լավ է, երբ խոսքը վերաբերում է կրծքի չափսին, նոր ուսումնասիրությունն ասում է, որ դա այդքան էլ այդպես չէ։

Համաձայն World Data-ի կողմից հավաքված տեղեկատվության՝ կանանց կրծքերի միջին չափի վերաբերյալ ամբողջ աշխարհում, ձեր կուրծքը կարող է ընդհանուր առողջության խոսուն ցուցանիշ լինել:

Ամենամեծ կրծքերը եղել են Նորվեգիայի, Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների մոտ։ Ավելի քիչ ակնառու տվյալներ Կենտրոնական Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի կանանց մոտ։ Ըստ հետազոտության՝ հայ կանայք չեն կարող պարծենալ այդքան մեծ կրծքերով՝ միջին չափը A-B է։

«Ընդհանուր առմամբ, ապշեցուցիչ է, որ կրծքագեղձի մեծացումը հաճախ տեղի է ունենում այն ​​երկրներում, որտեղ գիրությունը նույնպես խնդիր է», — նշվում է հետազոտության մեջ։

«Կանացի կուրծքը հիմնականում կազմված է ճարպային հյուսվածքից եւ գեղձերից: Կրծքագեղձի ձեւը նույնպես կախված է ոչ միայն գենետիկ գործոններից, այլեւ ճարպի պարունակությունից ու շարակցական հյուսվածքի կազմից»,- բացատրում է World Data-ն։ Պարզ ասած՝ որքան մեծ է ձեր մարմնի քաշը, այնքան մեծ է ձեր կուրծքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ