Ո՞վ է «Վագների» վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը

Վագներցիների առաջնորդ Եվգենի Պրիգոժինը շաբաթ օրը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքը ռազմական ղեկավարությանը հեռացնելու փորձի շրջանակներում, ինչը, ըստ իշխանությունների, զինված ապստամբություն էր: Այնուհետև, նա հայտարարեց, որ դադարեցնում է առաջխաղացումը դեպի Մոսկվա ու վերադառնում իր խմբի հետ դաշտային ճամբարներ:

Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստեր գործարարի և Wagner Group-ի հիմնադիրի մասին։

* Հանրության հետ հաղորդակցման ժամանակ ագրեսիվ վարքագծով, սափրած գլխով, անպարկեշտ բառապաշարով աչքի ընկած ու առաջնագծում հաճախակի երևացող՝ Պրիգոժինը պատերազմի ամենաերևացող դեմքերից մեկն է, ով հավաքագրել է հազարավոր ռուս կալանավորներին՝ պատերազմելու Վագների շարքերում: Նա բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ պաշտպանության նախարարության հետ ռազմական ծրագրերի և զինամթերքի մատակարարումների հարցերի վերաբերյալ։

* 62-ամյա Պրիգոժինը տասնամյակներ շարունակ հայտնի է որպես «Պուտինի խոհարար», քանի որ իր ընկերությունը Կրեմլից ստացել է սննդի բազմաթիվ պայմանագրեր: Անհասկանալի է, թե ինչպիսիբնույթ են կրում նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները, բայց նրանք ճանաչում են միմյանց, երկուսն էլ ծնվել և մեծացել են Սանկտ Պետերբուրգում:

* 1980-ականներին երկարատև բանտարկությունից հետո Պրիգոժինը սկսեց իր հայրենի քաղաքում հոթդոգներ վաճառել: Շուտով նա բաժնեմաս ձեռք բերեց սուպերմարկետների ցանցում, և ի վերջո բացեց իր սեփական ռեստորանը և սննդի մատակարարման ընկերությունը:

* Նրա ռեստորանը համբավ ձեռք բերեց իր համեղ ուտելիքի պատճառով և շուտով սկսեց հյուրընկալել քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ այդ օրերին Պետերբուրգի փոխքաղաքապետ Պուտինին:

* Այնտեղից Պրիգոժինի սննդի Concord ընկերությունը սկսեց ստանալ պետական մատակարարումների գծով պայմանագրեր՝ իր գործունեությունը հասցնելով շատ ավելի մեծ մակարդակի:

Անցյալ սեպտեմբերին Պրիգոժինը խոստովանեց, որ մասնավոր զորախումբը հիմնվել է 2014 թվականին, երբ Ռուսաստանը Ղրիմը միացրեց Ուկրաինային: Դա նրա առաջին հրապարակային հաստատումն էր մի կապի մասին, որը նա նախկինում հերքել էր և դատի էր տվել լրագրողներին այդ հաղորդման համար: Վագները, ի թիվս այլ երկրների, մասնակցել է Լիբիայում, Սիրիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Մալիում ռազմական գործողություններով:

* Խումբը նաև աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի կողմից աջակցվող անջատականներին, ովքեր 2014 թվականին գրավել են Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանի մի մասը:

* Անցյալ ամիս խումբը գրավեց արևելյան ուկրաինական Բախմուտ քաղաքը պատերազմի ամենադաժան մարտերից հետո: Հարձակման ընթացքում, սակայն, Պրիգոժինը կոտրեց բազմաթիվ տաբուներ Պուտինի խիստ վերահսկվող քաղաքական համակարգում՝ Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչեցնելով բազմաթիվ մեղադրանքներ:

* Այնուհետև Պրիգոժինը տեսանյութ հրապարակեց՝ շնորհակալություն հայտնելով Կրեմլին, սակայն շարունակեց մեղադրել Պուտինի բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ենթադրյալ դավաճանության մասին:

* Պրիգոժինի ամենահիշարժան տեսանյութը հրապարակվել է մայիսի 5-ին, ուր նա զոհված վագներականների ֆոնին, մեղադրեց Շոյգուին և Գերասիմովին, թե իբր նրանք զոհվել են վերջիններիս պատճառով՝ զինամթերքի բացակայության արդյունքում:

* Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառել Պրիգոժինի նկատմամբ Վագներում նրա դերի համար: Նրանք նաև մեղադրում են նրան տրոլների ֆերմայի ֆինանսավորման մեջ, որը հայտնի է որպես Ինտերնետ հետազոտությունների գործակալություն, որը Վաշինգտոնի կարծիքով փորձել է ազդել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ