«Սա նման է սեփական թաղումը տեսնելուն». Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կազմակերպված թատրոն լիներ այս ամենը, թե բնական պրոցես, երկու դեպքում էլ Պուտինի ռեժիմի գործերը լավ չեն լինելու… Արդյունքները շատ մտահոգիչ պետք է լինեն.

1. Ցարն այնքան է թուլացել, որ նրա օրոք հնարավոր է Ռուսաստանի հարավից զորքով գնալ հասնել Մոսկվայի մոտերքը,

2. Ցարն այնքան է հեղինակազրկվել, որ այդ ահռելի ճանապարհին ոչ մի դիմադրություն չկա, ոչ մեկը նրա ճշմարտությունը չի պաշտպանում ու չի պաշտպանելու, եթե բանը հասնի տապալման…

3. Պրոպագանդիստական մեքենան այնքան անպիտան է, որ հայտնի պուտինյան պրոպագանդիստներից ոչ մեկ ողջ օրվա մեջ քաղաքական խոսք չի ասել,

4. Մերձավոր օլիգարխիատը փախեփախ արեց տարբեր երկրներ…

5. Ռուս մարդու համար պատերազմն արդեն իր երկրի ներսում է, այդ դեպքում Ուկրաինայում որևէ հաղթանակի մասին խոսք միրաժ է…
Սա գրեթե նման է սեփական թաղումը տեսնելուն…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ