«Բռնապետությունները աղետ են դառնում թե՛ սեփական, և թե՛ հարևան ժողովուրդների համար». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումը.

«Ու՞ր են բոլոր նրանք, որոնք ասում էինք, որ ժողովրդավարությունը անկայունության աղբյուր է, իսկ բռնապետությունը` կայունության։

Բռնապետությունները աղետ են դառնում թե՛ սեփական և թե՛ հարևան ժողովուրդների համար։ Խնդրեմ, ՌԴ քաղաքացիներ, ձեր սիրած стабильность-ը եկել, Մոսկվայի մատույցներում ժայթկում է։

Եթե Ռուսաստանը այդ աստիճան բռնապետական երկիր չլիներ` ոչ կհարձակվեր խաղաղասեր Ուկրաինայի վրա, ոչ կունենար այսօրվա քաղաքացիական պատերազմը, ոչ էլ կարիք կունենար մեր ու Ադրբեջանի նման երկրներին իրար կռվացնելով վերահսկել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ