«Դավիթ Սանասարյանի փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել». Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ (նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են-խմբ) Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն նշեց.

«Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւէ բանի հետ կապված սխալ չի գործել, որեւէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»:

Նա նշեց, որ եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը. «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւդա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»:

Դիտարկմանը, որ իշխանության աջակիցների մեջ պառակտում կա, ձեւավորվել են սանասարյականների թիմ եւ վանեցյանականների թիմ, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Նախ, վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն, եւ կա օրենսգիրք»:

տեսանյութ` NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ