«Զոմբիական հրճվանք էր, թուրքերը հիշեցին հայերին, երբ այրվում էր Աստվածամոր տաճարը». Նվեր Մնացականյան

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվեց Հայոց ցեղասպանության տարելիցը ոգեկոչելուց օրեր առաջ: Եվ դա զոմբիական հրճվանք է առաջացրել թուրքական մամուլում: Անգամ ծաղրի է արժանացել , թե դիմեք հայերը օգնությանը:

Փարիզն անշուշտ դուրս կգա այս շոկից, և այո, հայաթափված Էրզրումի արմատներով Շառլ Ազնավուրի Ավե Մարիայի օգնությամբ:

Որովհետև զոհասեղանին միայն քրիստոնեական մշակույթի մարգարիտը չէ, զոհասեղանին ինքը՝ արևմտյան քաղաքակրթությունն է, մարդկության ամենաբարձր նշաձողը, որի համար ամենամեծ գինը վճարեցին հայերը, երբ 20-րդ դարասկզբին փորձում էին փրկել Աստվածամոր տաճարի նման այրվող իրենց հայրենիքը, որտեղ էլ այսօր ապրում են Փարիզի ողբերգությունը ծաղրողները:

Ծաղրեք նաև Հռոմի Պապի Սոդանի առաջնորդների ոտքերը համբուրելը- դա էլ է քրիստոնեական քաղաքակրթական նշաձող,  հանուն արնքմ եղած Սուդանի խաղաղության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ