ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ — Փարիզի Աստվածամոր տաճարը

Փարիզի Աստվածամոր տաճարը (Նոտղը Դամ դը Պաղի), կաթոլիկ եկեղեցի  է Փարիզի կենտրոնում, մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Տաճարը պատկանում է Փարիզի թեմին: Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Տաճարի տեղում եղել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որն էլ իր հերթին կառուցվել է գալա-հռոմեական Յուպիտեր աստծու տաճարի հիմքերի վրա:

Գոթական տաճարը կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլիի նախաձեռնությամբ՝ 1163-ից 1345 թվականներն ընկած ժամանակահատվածում: Տաճարի խորանի հատվածը օծվել է 1182 թվականին: Արևմտյան ճակատի և աշտարակների կառուցումն ավարտվել է XIII դարի երկրորդ քառորդին:

1235 թվականից մեծ փոփոխությունների է ենթարկվել. նավի կոնտրֆորսերի միջև կառուցվել են մատուռներ (XIII դարի կեսեր), տրանսեպտի չափերն են մեծացրել (ճարտարապետեր՝ Ժան դը Շել, Պիեռ դը Մոնթրեյ), ավելացվել են դասի մատուռները (Պիեռ դը Շել, Ժան Ռավի) և դեամբուլատորիայի մեծ արկբուտանները (Ժան Ռավի, XIV դարի սկիզբ):

XIX դարում Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ Ֆրանսիական հեղափոխությունից տուժած տաճարի արձանային հատվածը ռեստավրացիայի են ենթարկել, վերականգնել են նավի վարդակ պատուհանները և նոր ծայրաձող են տեղադրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ