ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքում գտնվող անձը փորձում է այն այրել

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ մինչ Աստվածամոր տաճարի հրդեհը, տաճարի տանիքում տեսախցիկները նկարահանել են մարդու, ով կարծես թե փորձում է այրել տաճարը:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարը 7 ժամից ավելի կրակի մեջ էր:  12-րդ դարում կառուցված եկեղեցին, ուր թագադրվել էին Հենրի չորրորդն ու Նապոլեոն Բոնապարտը, որտեղ Ֆրանսիան հրաժեշտն էր տվել Շառլ դը Գոլին ու Ֆրանսուա Միտերանին, մեծապես տուժել էր նաև 18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, հետո նաև 1871-ի հեղափոխությանը:

Պատմաբանների վկայությամբ՝ դրամատիկ այդ օրերին եկեղեցու դեմ ծայրահեղական տրամադրված հեղափոխականներից մի քանիսն անգամ փորձել են կրակի տալ Նոտր-Դամը, փարիզեցիները, սակայն, կանգնեցրել էին նրանց:

Ֆրասիայի մշակույթի նախարարի խոսքով, եկեղեցու ժառանգությունը փոխանցվելու է Լուվրի թանգարանին, մինչև Աստվածամոր տաճարը կրկին ոտքի կանգնի: Դրա համար, ըստ մասնագետների, կպահանջվի մի քանի տարի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ