Սպարտակ Հարությունյանը գրում է.
Եվ այսպեես հարգելի քաղաքացիներ հենց նոր ստացա Աբու Դաբիից Լավ Լուր
ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ վիզայի չեղարկման գործընթացները մտել է ավարտական փուլ : Ի պատասխան իմ նամակի ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության Embassy of Armenia to United Arab Emirates նամակը ամբողջությամբ ներկայացնում եմ Ձեզ.
«Հարգելի պարոն Հարությունյան,
ՀՀ քաղաքացու անձնագիր կրողների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի պահանջի վերացման գործընթացն իրականանում է միջազգային պայմանագրերի կամ դրանց մեջ
փոփոխություններ կատարելու մասին գործընթացի շրջանակներում, ինչն իրականացվում է կողմերի միջև բանակցությունների, պաշտոնական գրագրությունների և ներպետական գործընթացների (ներգրավված
գերատեսչությունների և կառավարական այլ մարմինների եզրակացություններ, փորձագիտական կարծիքներ, երկրում գործող օրենսդրության համապատասխանություն
և այլն) միջոցով, ինչն անխոսք ժամանակատար է։
Հայտնում ենք, որ վերոնշյալ բոլոր գործընթացները մտել են ավարտական փուլ և փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։
Ստորագրումը կարող է տեղի ունենալ շատ մոտ ժամանակներում երկու երկրների համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում։
Հարգանքով՝ ԱՄԷ ՀՀ դեսպանություն»
Շնորհակալ եմ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից Embassy of Armenia to United Arab Emirates , հատկապես դեսպան՝ Կարեն Գրիգորյանից , ԱԳՆ փոխնախարար Vahan Kostanyan -ից և իհարկե ԱԳ նախարար Ararat Mirzoyan -ից: Սա ևս մեկ ապացույց է , որ միահամուռ ուժերով կարող ենք բոլոր խնդիրները լուծել : Հուսով եմ օրերի ընթացքում այն կստորագրվի , Ձեր ՍՊՈ՝ Սպարտակ Հարությունյան: