Քաղաքապետ Հայկ Մարությանը Դադիվանքից լուսանկար է հրապարակել

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

«Արցախ կատարած շատ կարեւոր ու բովանդակալից այցելությունից հետո, վերադարձի ճանապարհին եղա մեր հռչակավոր Դադիվանքում։  Կարծում եմ, Սուրբ Զատիկը տոնելու հրաշալի եղանակ է։»

Հիշեցնենք, որ Դադիվանքը, հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ