ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք ամենամեծ քաղաքները

Մումբայը Հնդկաստանի ամենաբազմամարդ քաղաքն է. Մումբայի մունիցիպալ կորպորացիա անվանումը կրող բնակավայրի կազմի մեջ ընդգրկված են Մահարաշտրա նահանգի երկու վարչական միավոր՝ բուն Մումբայը (157 կմ², 3 145 966 բնակիչ՝ 2011 թվականին) և, այսպես կոչված՝ մերձքաղաքային Մումբայը (446 կմ², 9 332 481 բնակիչ՝ 2011 թվականին), ընդհանուր առմամբ՝ 603 կմ², 12 478 447 բնակիչ՝ 2011 թվականին:

Արբանյակ քաղաքների հետ միասին՝ Մումբայը կազմում է աշխարհում իր մեծությամբ ութերորդ քաղաքային ագլոմերացիան 21,3 միլիոն մարդ բնակչությամբ[7]Կաղապար:Уточнить ссылку:

Գտնվում է ծովի մակերևույթից 10 մետր բարձրության վրա: Բնակչության խտությունը կազմում է 21 665 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա (այս ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլային), բնակչության մոտավորապես կեսը մարաթհիներ են, քառորդ մասը՝ գուջարաթցիներ:

Քաղաքն զբաղեցնում է Բոմբեյ կղզին՝ ամբողջությամբ և Սոլսեթ կղզու հարավային մասը. դրանք միմյանց հետ կապված են կամուրջներով ու պատվարներով

Spread the love
  •   
  •   
  •