«Առաջիկա տարիներին Հայաստան չեմ գա, գամ, շարունակեմ անտեսվա՞ծ լինել». -Արփինե Բեկջանյան

Արդեն երկու տարի է՝ Արփինե Բեկջանյանը չի երեւում երգարվեստի ասպարեզում: Իսկ որտեղ է երգչուհին եւ ինչով է այժմ զբաղված: Արդեն երկու տարի է՝ ապրում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում՝ Գլենդելում:

«Գրին քարտ ունեի, մշտապես գնում-գալիս էի Միացյալ Նահանգներ: Մտածում էի՝ կգա ժամանակ եւ իմ հայրենիքում լավ կլինի, ստիպված չեմ լինի տեղափոխվել ԱՄՆ:

Հետո հասկացա, որ ոչինչ էլ չի լուսավորում մեր երկրի ապագան ու եկա ԱՄՆ, մնացի: Արդեն շատ դժվարություններ եմ հաղթահարել, մի մասը՝ միայնակ, մյուս մասը՝ ընկերներիս շնորհիվ, ինձ համար ստեղծել եմ ապրելու համար հիմք: Տարիներ են հարկավոր, որ Հայաստանում իրավիճակը լավանա»,-նշեց երգչուհին:

Միացյալ Նահանգներ ամբողջ ընտանիքին դեռ չի հաջողվել տեղափոխվել. միայն ինքն ու դուստրն են այնտեղ, իսկ ամուսինն ու որդին Հայաստանում են.«Հույս ունեմ՝ շուտով նրանք էլ կմիանան մեզ: Իհարկե, այս հեռավորությունը հաղթահարելը դժվար է, բայց որոշակի զոհաբերություններ է պետք անել, որպեսզի ձեռքբերումներ ունենաս»,-ասաց Արփինեն:

«Ես ապրում եմ Հայաստանով, այդտեղի խնդիրներով, այդտեղի ժամանակով, առավոտով եւ երեկոյով, կարոտում եմ ընկերներիս, պաշտում եմ հայրենիքս»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ