«Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ…». Գագիկ Սուրենյանը՝ եղանակի կանխատեսումների մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումներին և կատարել է հետևյալ գրառումը.

«Սպասեք առավոտյան հասնեմ գործի տեսեք ինչ լավ լուրեմ հայտնում ձեզ համար։))))»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք  ապրիլի 22-24-ը շրջանների զգալի մասում, 25-26-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։

Ապրիլի 22-23-ը Երևան քաղաքում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-26-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ