Այս ընտանիքն ամեն բան կորցրեց համացանցում կատարած իր սխալի պատճառով

Անգլիացի Մարկ Հինգինսին և Բեքի Ժենքին ճակատագիրը լավ դաս է տվել. իրենց սխալի պատճառով նրանք ամեն բան կորցրել են։ Մարկը և Բեքին որոշել էին իրենց աշխատավայրին մոտ բնակարան տեղափոխվել։

Նրանք սկսեցին Facebook-ում կազմակերպություն փնտրել, որը կօգներ իրենց տեղափոխել իրերը նոր բնակարան։ Նրանք գտան այդպիսի կազմակերպություն, որի ինտերնետային կայքը բավական պրոֆեսիոնալ տեսք ուներ, իսկ մեկնաբանություններում միայն շնորհակալական ջերմ խոսքեր էին՝ իբր նրանց հաճախորդների կողմից գրված։

Բեքին առանց երկար բարակ մտածելու զանգահարում է նշված հեռախոսահամարներից մեկով։ Նրան պատասխանած մարդու անունը Լի Գրին էր։Նշված օրը երկու տղամարդ եկան բեռնատարով և 45 րոպեում բնակարանից հանեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր։Երբ աղջիկը բակ իջավ, որպեսզի նրանց փոխանցեր նոր հասցեն, ուր պետք է հասցվեին իրերը, բեռնատարը կարծես գետնի տակն անցած լիներ։

Նրանք դիմել են ոստիկանություն, սակայն դեռևս արդյունքի չեն հասել։ Նույնիսկ ոսկյա մատանին են տարել, որ Մարկը նվիրել էր նշանդրեքին։

Հեռուստացույցը միակ բանն է, որ մնացել է նրանց հետ։ Նորապսակներն այն ուզում էին ինքնուրույն տեղափոխել, որպեսզի չվնասվի ճանապարհին։

Ամեն դեպքում, Բեքին և Մարկը միակ զույգը չեն, որ նման խարդախության զոհն են դարձել։

Տարածելով այս նյութը՝ մենք փորձում ենք պայքարել և կանխել կողոպուտի նման դեպքերը։ Ոչ ոք չպետք է նման թյուրիմացության զոհը դառնա։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ