Օֆշորի Միհրան հարյավ ի օլիգարխոց

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է, տեղեկությունը պաշտոնապես հաստատում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Մոսկվայում, ՌԴ իրավապահների կողմից։ Նա ձերբակալվել է», — հաղորդեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով, նախկին պաշտոնյայի արտահանձնման գործընթացը ըթացքի մեջ է։

Ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։


Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նախկին պաշտոնյան Հայաստանում չէ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Միհրան Պողոսյանը հայտնվեց խոշոր օֆշորային սկանդալում:  Միհրանի Պողոսյաանի անօրինականությունների մասին մամուլում խոսվում էր տարիներ շարունակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ