Օրվա կադրը․ Քրիստոսի արնաշաղախ արձանը՝ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո

Համացանցում է հայտնվել Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններից  հետո եկեղեցում Հիսուս Քրիստոսի արնաշաղախ արձանի լուսանկարը։ Նշվում է, որ ահաբեկչության զոհ է դարձել շուրջ 207 անձ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սուրբ Զատկի պատարագի ժամանակ Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում ահաբեկչություններ են կատարվել։

Նախ առավոտյան հայտնի դարձավ 6-ի մասին, որոնցից 3-ը որոտացել էին Կոլոմբոյի բարձրակարգ հյուրանոցներում, իսկ մյուս երեքը տարբեր քաղաքների եկեղեցիներում՝ համարյա միաժամանակ:

Վերջին տվյալներով ահաբեկչությունների շարքին զոհ է գնացել 207 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 500-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ