Մայր Թերեզայի հայկական արմատները

«Մայր Թերեզա… քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն` եղել է հայուհի (այդ մասին 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան՝ ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից): Հրաչուհի Փալանդուզյանի այս գրառումը տարածվել էր համացանցում:

 

«Հայերն այսօրը» լուրի իսկությունը ճշտեց Պարգև Սրբազանից: Արցախի թեմի առաջնորդը հաստատեց լուրի ճշմարտացիությունը և ասաց, որ Վազգեն Առաջինն այն հայտնել է Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո. «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: Նրա իսկական ազգանունը Բոյաջյան է, հայրը Արևմտյան Հայաստանից է գաղթել Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է: Իսկ հանդիպումից անմիջապես հետո, երբ 20-25 միաբաններով հավաքված էինք, Վազգենն Առաջինը, որին լուրը ոչ միայն ուրախացրել էր, այլ նաև զարմացրել, այդ մասին պատմեց մեզ»:

 

Հավելենք, որ Մայր Թերեզա Կալկաթացու իսկական անունը Ագնես Գոնջա Բոյաջիու է: 1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով՝ 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը` ի պատիվ 1927 թվականին սրբերի շաքը դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։ Մայր Թերեզան Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։ Կաթոլիկ եկեղեցին դասել է երանելիների շարքը։ Մահացել է Կալկաթայում, 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկան հասակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ