««Պոլի փեդ լինի, մերը լինի» տրամաբանությամբ մարդկանց պետական ապառատում տեղավորելու արդյունքում նման պտուղներ են քաղվում». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պոլի փեդ լինի, մերը լինի» տրամաբանությամբ մարդկանց պետական ապառատում տեղավորելու արդյունքում նման պտուղներ են քաղվում, երբ պետական ապառատի հետ կապ չունեցող անձիք սկսում են «ախպերավարի» վերաբերվել հարցերին:

Ամեն ինչ իր տեղը կընկնի, երբ վարչապետը գիտակցի, որ ներկայումս «ախպերավատ» լինող անձիք, մոտ մեկ տարի առաջ նույն «ախպերավարի» պայմաններով գործի են տեղավորվել: Դրա համար որոշները չեն քարողանում կտրվել փողոցային ռեժիմից, քանի որ ամենը իրենց մեջ է:

Հա իհարկե, այդ մարդիկ չեն կարող հասկանալ Փաշինյանի պետության և օրենքի մասին հայտարարությունները, այդ մարդիկ «ախպերավարիով» եկել են ու լավագույն դեպքում «ախպերավարի» կգնան, ուղղակի պետության վիճակը կծանրանա դրանց ձեռքը:

Այսքանից հետո պարզապես զարմանալի է, երբ վարչապետը սկսում է զարմանալ իր կադրերի տրամաբանության վրա ու ստատուսով խելք է բացատրում, որի հասցեատերերը այդպես էլ բացատրածը չեն հասկանալու:

Davit պինդ կաց, սա էլ կանցնի, ախպերավարի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ