Իրանում պատժել են ադրբեջանցուն, ով այրել էր հայկական դրոշը

Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ադրբեջանցի 29 ակտիվիստի, որոնք մասնակցել են հակահայկական ցույցերին։ Այս մասին գրում է voskanapat.info-ն։

Այդ ցույցերը սկսվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցից հետո։ Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետը սելֆի է արել պաստառի ֆոնին, որի վրա գրված է եղել՝ «Արցախը Հայաստանն է և վերջ»:

Սրան ի պատասխան՝ հարյուրավոր ադրբեջանցիներ, օգտվելով տեղի ֆուտբոլային ակումբի խաղից, հավաքվել էին մարզադաշտում և հանդես էին եկել հետևյալ կոչով՝ «Ղարաբաը մերն է և մերն է լինելու», ինչպես նաև բարձրացրել էին Ադրբեջանի դրոշը և այրել հայկական դրոշը։

Ձերբակալվածներիի թվում Էսխան անունով մի ադրբեջանցի էր, որն այրել էր հայկական դրոշը։ Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է, թե ինչպես են պատժում ադրբեջանցուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ