Վարչապետ Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ մասնակցել է Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Տիրոջ Հարության պատարագին

Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվում է Սուրբ Հարության պատարագ` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ:

Պատարագին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահը, նախարարներ, բարձրաստիճան այլ այրեր։

Քրիստոնյա աշխարհը տոնում է իր Փրկչի հրաշափառ հարության տոնը։ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից է, ինչը նշանակում է, որ այն շարժական տոն է:

Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ