«Այ տխմարներ, տասը տարի լսել ենք ձեր «խոսողի»՝ խալխի գրած շարադրությունները». Լիզա Ճաղարյան

«Սերժիկի խոսքո՜վ են վախեցնում…». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը.

Բայց իրո՞ք ՀՀԿ-ական կոմսոմոլիկները չեն գիտակցում, որ երբ ասում են՝ սերժ սարգսյանը դեռ կխոսի, ինչքան ծիծաղելի ու խղճալի են դառնում։

Է՛, թող խոսի։ Թող առավոտն էլ խոսի, կեսօրին էլ, իրիկունն էլ, դեռ մի բան էլ՝ գիշերը զառանցի, հետո՞։ Մի էնպես էլ ասում են՝ դեռ կխոսի, կարծես խոսքը մի չլսված-չտեսնված հռետորի մասին է, որը հենց բերանը բացում է՝ ալամ աշխարհը հմայվում ու քարանում է։

Այ տխմարներ, տասը տարի լսել ենք ձեր «խոսողի»՝ խալխի գրած շարադրությունները, որոնք մի կարգին չէր էլ կարողանում կարդալ։ Մի անգամ առանց «շպարգալկայի» Պոզների հետ խոսեց, ավելի ճիշտ՝ մզզաց ու խայտառակ եղավ, եւ թե մի քանի անգամ էլ առանց հուշարարի խոսել է՝ մեկը թարս աճած խիարի մասին էր, մեկը՝ Եռաբլուրում իր «տոնը» չփչացնելու կոչ ու սրա նման խայտառակ բլթոցներ։

Թող խոսի։ Շա՛տ։ Ինչքան շատ խոսի, էնքան լավ կհիշեն մոռացկոտները, թե ինչ դուրսպրծուկից ենք ազատվել։
Սերժիկի խոսքո՜վ են վախեցնում։
Վույ աման, լեղաճաք եղանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ