5 ամսվա ընթացքում ՀՀ է այցելել 806 հազար զբոսաշրջիկ, 407 հազարը՝ ՌԴ-ից

Այս տարվա մայիսին Հայաստան 176 հազար զբոսաշրջիկ է այցելել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

Նշվում է, որ այս տարվա մայիսյան այցելությունների թիվը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ։ Օրինակ, 2019 թվականի մայիսին Հայաստան է այցելել 146 հազար զբոսաշրջիկ, 2022–ին` 116 հազար:

Մայիսին ևս գերակշռում են ռուս զբոսաշրջիկները, ընդհանուր թվի 52 տոկոսը Ռուսաստանից Հայաստան ժամանողներին է բաժին հասել։ Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս։ Մայիսին ունեցել ենք զբոսաշրջիկներ նաև ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ