29-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Վահե Հարությունյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել և մասամբ հայտնվել ճանապարհի եզրին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ