Համացանցում հայտնվել է «Ֆորսաժ» ֆիլմի նոր թրեյլերը

Համացանցում հայտնվել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասի՝ «Ֆորսաժ. Հոբս և Շոու» սփին-օֆֆի թրեյլերը: Ինչպես գրում է Motor.ru-ն, նախորդ սերիաների պես այս մասում կցուցադրվեն բազմաթիվ թանկարժեք մեքենաներ, կլինի հրաձգություն, հետապնդումներ և ուշագրավ հնարքներ:

Ֆիլմում գլխավոր դերում նկարահանվում են Դուեյն Ջոնսոնը (Լյուկ Հոբս) և Ջեյսոն Սթեթհեմը (Դեկարդ Շոու), իսկ ռեժիսորն է Դևիդ Լիթչը: Նրանք միավորվում են գենետիկորեն մոդիֆիկացված գերմարդու դեմ պայքարում, որին մարմնավորում է Իդրիս Էլբան, որի ձեռքում հայտնվել է ողջ մոլորակը ոչնչացնելու հնարավորություն տվող զենքը:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում, Լոնդոնում, Սամոա կղզում, ինչպես նաև Չեռնոբիլի տարածքում:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020-ի ապրիլի 10-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ