ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի վարորդները վարժանքներ կանկացնեն բարձրլեռնային բարդ շրջաններում

Հայաստանում ՌԴ ՊՆ ռազմաբազայի անվավոր և թրթուրավոր տեխնիկայի վարորդներն ու մեխանիկ-վարորդները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում (ծովի մակարդակից 1,5 — 2,5 հազար մետր բարձրության վրա) կմասնակցեն Լեռնային խոչընդոտների հաղթահարմամբ վարման վարժանքին: Այս մասին տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Ռուսական ռազմակայանի զինծառայողները կհաղթահարեն ձորերը, արհեստական և բնական խոչընդոտները՝ օգտագործելով ինքնամաքրման հաստիքային միջոցներ»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ կմշակվեն նաև մանևրելու, լեռնային ճանապարհների երկայնքով նվազագույն թույլատրելի արագությամբ երթուղի անցնելու, վերելքների և վայրէջքների մեծ զառիթափությամբ, լեռնային ոլորանների վրա տարբեր բարդության շրջադարձերով վարժանքներ:

Վարժանքին հատուկ ուշադրություն է դարձվելու արգելափակված տեխնիկայի տարհանման և վատ տեսանելիության պայմաններում պայմանականորեն անսարք մեքենաների քարշակման նորմատիվների մշակմանը:

Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի բազայում պլանավորված են աշուն-ձմեռ եղանակին ռազմական և սոցիալական ենթակառուցվածքի նախապատրաստման միջոցառումներ: Մասնավորապես՝ կհավաքվի կաթսայատների վառելիքի պաշարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ