Կտուգանվեն և՛ քաղաքացիները, և՛ տնտեսվարողները

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է ավելի քան 5500 մարդ: Հիվանդացության և մահացության կանխարգելման նպատակով հանրապետությունում կիրառվում են մի շարք սահմանափակումներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մասնավորապես, 2020 թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը.» ենթակետի (ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 15-ից) համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում:

Այս դրույթի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթակա ինչպես խախտող ֆիզիկական անձինք (հաճախորդները), այնպես էլ պաշտոնատար անձինք:

Օրինակ՝ սննդի օբյեկտում կազմակերպչական և կառավարչական լիազորություններով օժտված անձը, որպես պաշտոնատար անձ, ենթակա է վարչական պատասխանատվության, եթե հաճախորդը կամ այլ անձ խախտել է օրենքը: Տնտեսվարողներին հորդորում ենք հետամուտ լինել օրենքի պահանջների կատարմանը: Հիշեցնենք, որ վերոհիշյալ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և ուղղված են քաղաքացու ու հասարակության առողջության պահպանմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ