Որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2023 թվականին

Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել եմ «Ոչխարների Խուզման» փառատոնին:

Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը:

Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է: Մենք Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավել փառատոնի ենք օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է:

Կարծում եմ, որ նման միջոցառումները մեզ ավելի շատ կմոտեցնեն համայնքներին և գյուղատնտեսությանը»,-նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ