Անկարայում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Անկարայում հրթիռների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Անկարայի MKE հրթիռների եւ պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում շաբաթ առավոտյան պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել են մեր 5 բանվորները։ Սկսվել է դատական եւ վարչական հետաքննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ