«Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը». Տիգրան Աբրահամյան

Թնջուկը բավականին բարդ է. խնդիրը եղել է ոչ թե տարածքների հարցը, այլ արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով` ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ ռեգիոնում տեղի ունեցող իրադարձությունները որևէ ձևով չվնասեն իր կենսական շահերը. «Հայ-թուրքական կամ թուրք-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող ՌԴ ուշադրության կենտրոնում չլինեն: Ռուսաստանը մշտապես Հարավային Կովկասը համարել է իր կենսական շահերի գոտի

Պատգամավորը կարծում է, որ այսօր Հայաստանը կանխատեսելի և ընկալելի պարտնյոր չի համարվում. «Մինչև 2018-ը հանդիպումները ինտրիգների առարկա չէին դառնում. ԱՄՆ-ի, ՌԴ-ի համար Հայաստանը կանխատեսելի էր: Իր հայտարարություններով Հայաստանն այսօր կանխատեսելի գործընկեր չէ: Մարդիկ սկսել են ատել Փաշինյանի «ֆիշկան»` խաղաղության օրակարգը: Հասել ենք մի կետի, որ Արցախը պատրաստ են ճանաչել Ադրբեջանի կազմում: Երբ ՀՀ իշխանությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը, որը այս կամ այն իրավիճակում ի նպաստ Արցախի կօգտագործվեր»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ