Այսօր բոլորիս տանն անպայման պետք է հնչի այս աղոթքը

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է ապրիլի 21-ին: Շաբաթ երեկոյան մատուցվում է Հիսուս Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը:

Ճրագալույցի պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը, որից հետո բոլորը եկեղեցուց օրհնված կրակ են տանում իրենց տներ:

Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով եւ բրնձով փլավը, ձուկը, գինին:

Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը:Մինչև բաժակները գինի լցնելը այդ երեկո բոլորը սեղանի շուրջ պետք աղոթեն այնուհետև նշեն Հիսուս Քրիստոսի հարության տոնը:


Հայր մերՀայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։ այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս Ամէն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ