2023 թվականի հունիսի 8-ին «Նորաշեն» նախագծային կազմակերպության տնօրեն Գագիկ Բաղդասարյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հաստատմանն է ներկայացրել Արթիկ քաղաքում և Արևշատ գյուղում կառուցվելիք մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման աշխատանքային նախագծերը։ Տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։
Մանկապարտեզները լինելու են 144 տեղ հզորությամբ, ունենալու են մսուրային խմբեր։
Նախագծերում նախատեսված են մանկական խաղահրապարակներ շվաքարաններով և սիզամարգերով։
Համայնքի ղեկավարը ստորագրել և կնքել է նախագծերը՝ հավելելով, որ նոր կառուցվելիք մանկապարտեզները նպաստելու են Արթիկ համայնքում մատուցվող նախադպրոցական ծառայությունների որակի բարձրացմանը։