Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ

Հունիսի 8-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրն անհայտ անձն իր 9-ամյա աղջկան Դավթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ս․Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան սովորում է Դավթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ