ԱՄՆ-ում ծերանոցի բնակիչը պատմել է հաշմանդամություն ունեցող իր տարեց հարևանուհու վրա կատարած հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքի ծերանոցում։ Այդ օրը հաստատության աշխատակիցը մտել է 80-ամյա Պատրիսիա Նյունումի հիվանդասենյակ և տեսել, որ նրա վրա պառկած է մեկ այլ կենվոր՝ 61-ամյա Դուան Ֆրիմանը։ Ընդ որում, տղամարդը բարձով ծածկած է եղել հաշմանդամ կնոջ դեմքը։
Ավելի ուշ Ֆրիմենը խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել զոհի հետ, սակայն, ըստ նրա, դա տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։ Ինչպես նշվել է փորձագիտական եզրակացության մեջ, թոշակառուին խեղդամահ են արել։
Այդ ժամանակ մեղադրյալը խոստովանել է, որ բռնաբարել է տարեց կնոջը և սեռական բռնության ակտից հետո սպանել նրան։ Այժմ նրան սպառնում է մինչև 45 տարվա ազատազրկում։ Գործով վերջնական դատավճիռը կկայացվի հունիսի 22-ին։
Նշվում է, որ Պատրիսիայի ընտանիքը կատարվածի համար մեղադրում է հաստատության ոչ որակավորում ունեցող անձնակազմին և դրա տարածքում տիրող սարսափելի պայմաններին։