ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվե և դատապարտվեց 4 տարի ազատազրկման։ Դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընթանում է Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստը, որն անցկացվում է դռնփակ ռեժիմով: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցումՀակոբյանի պաշտպանները տեղեկացրել էին, որ իրենց ու իրենց վստահորդի միջև դիրքորոշման փոփոխություն է եղել և այլևս չեն իրականացում Գայանե Հակոբյանի շահերի պաշտպանությունը
Մինչ այս դատական նիստը Գայանե Հակոբյանի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը ևս դադարեցրել էին իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին:
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, «Որդիների կանչ» ՀԿ անդամներն իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Այնուհետև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդեց, որ ստացել է հաղորդում վարչապետի որդուն առևանգելու փորձի վերաբերյալ, որից հետո հրապարակեցինք կադրեր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում այն մեքենայից, որով փորձել էին նրան առևանգել:
Ավելի ուշ արդեն ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի մասին՝ ներկայացնելով Աշոտ Փաշինյանի ցուցմունքը:
Այս գործով Աշոտ Փաշինյանը ճանաչվել է տուժող, Գայանե Հակոբյանն իրեն հասեցագրված մեղադրանքը չի ընդունում:
Աշոտ Փաշինյանին առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել էր:
Այնուհետ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:
Հունիսի 5-ին դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։
Մանրամասն տեսանյութում