«Նիկոլ Փաշինյան ջան, հիմա տեսա՞ր, սրանք խունջիկլամիշով մոտավորապես հիմք են ստեղծում…». Ստյոպա Սաֆարյան

«Առաջին օրից՝ մայսիսից ասում ենք՝ առաջին ատյանից մինչև սահմանադրական դատարանի մակարդակ սրանց իրենց շորերի մեջից հանի ու դուրս շպրտի»շ-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Աշխարհիս ամենաարդար սահմանադրական դատարանը, հա, գագոյիս դատարանը, էն որ կուտակային կենսաթոշակայինի օրենքը համ հակասում էր Սահմանադրությանը, համ չէր հակասում, էն որ 2003թ. նախագահական ընտրությունների համար համ պետք էր վստահության հանրաքվե անցկացնել, համ պետք չէր, էն որ 2008-ի ընտրությունների համար նախագահականից Արմեն Գևորգյանը դատավորներին համ ճնշել էր, համ չէր ճնշել, հա հենց էդ սահանադրական դատարանը սահմանադրության հերն անիծած Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, գտել է, որ իր գրած սահմանադրությամբ սահմանադրական ճգնաժամը չպետք է լուծվեր, եթե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն դա չէին ուզում, ու իրավունք ունեին անվերջ ձգձգել ԱԺ-ում վարչապետի չնշանակումը…. Վերջ, դա է սահմանադրականը, ինչ չէին ուզում, չպետք է լուծվեր….

Նիկոլ Փաշինյան ջան, վարչապետ ջան, ախպեր ջան: Առաջին օրից՝ մայսիսից ասում ենք՝ առաջին ատյանից մինչև սահմանադրական դատարանի մակարդակ սրանց իրենց շորերի մեջից հանի ու դուրս շպրտի:

Հիմա տեսա՞ր, սրանք խունջիկլամիշով մոտավորապես հիմք են ստեղծում, թե բա անցած տարի թավշյա հեղափոխական շարժումը քիչ մը սահմանադրությունից դուրս ա եկել…. Ու դեռ սրանք շատ սյուրպրիզներ են անելու, քանի դեռ սրանք չեն նստել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ